Երեկ տեղի է ունեցել Հայաստանի մարքսիստական կուսակցության պլենումը, որտեղ որոշում է կայացվել բաց համագումար անցկացնելու մասին: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Բաց համագումարը, որը տեղի է ունենալու մարքսիստի ծննդավայրում՝ պատմական Ուտիքում, որոշելու է նախագահական ընտրություններում նրա՝ համաժողովրդական կարգով առաջադրման հարցը: Համագումարը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ Բերդ քաղաքում: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նկատեց Դավիթ Հակոբյանը. «Մենք փորձում ենք կոտրել կարծրատիպը եւ նախագահի թեկնածու առաջադրել ոչ թե կուսակցական բոսերի որոշմամբ, այլ ժողովրդի կամքով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ