«Պայքար Օլիգարխիայի Դեմ» ֆեյսբուքյան խումբը պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը՝ անկախ նրա բնակության կամ ժամանակավորապես գտնվելու վայրից: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը ըստ սահմանադրության ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու: ՀՀ համապատասխան մարմիններից պահանջում ենք վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը՝ արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների միջոցով, ինչպես նախկինում դա արվել է:
Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրի քաղաքացիների միտումնավոր ձայնազրկումը հետապնդում է միայն մեկ նպատակ՝ ամեն գնով կեղծել ընտրությունները և կրկին անգամ վերարտադրվել: Մայիսյան ընտրությունների մասնակիցների ուռճացված թվերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները օգտագործում են արտերկրի ՀՀ քաղաքացիների քվեները կեղծ ձայներ գրանցելու և իրենց հանցագործ օլիգարխիական լուծը վերարտադրելու նպատակով: Արդյունքում մենք ունենք Ազգային Ժողով, որտեղ կեղծիքների և ընտրակաշառքների միջոցով «ընտրված» մեծամասնությունը օգտագործվում է որպես բութ գործիք և հլու հնազանդ կատարում վարչակազմի ցանկությունները:
Առջևում նախագահական ընտրություններ են: Նկատի ունենալով, որ նախկինում հասարակական տարբեր խավերի կողմից հնչեցված, արտերկրի ընտրական իրավունքը վերականգնելու կոչերը արհամարվել են, միանում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, որի նպատակն է վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը դատական գործընթացի միջոցով: Այս ուղերձով դիմում ենք արտերկրի բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ միանալ առաջարկված գործընթացին և վերականգնել ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, հետևելով դրա համար նախատեսված ուղեցույցին: Նաև կոչ ենք անում բոլոր մտահոգված քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին և կուսակցություններին նույնպես արձագանքել և միանալ այս կարևոր պահանջին:
Ստորև բերվում է գործընթացին մասնակցելու ուղեցույցը: Մանրամասների համար հարկավոր է կապվել Զարուհի Փոստանջյանի հետ:
Կարդացեք նաև
Հետադարձ կապ` [email protected], +374 10513440:
ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության համապետական ընտրությունների ժամանակ (Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի)` քվեարկության օրը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով դատական գործընթացը կազմակերպելու համար
- 1. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ (օրինակելի ձևը ձեռք բերել Զարուհի Փոստանջյանից), ՀԻՇԵՑՈՒՄ դիմումն ուղղարկել պատվիրված նամակով
- 2. ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԱԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու գրանցում–հաշվառումը կատարելու համար:
- 3. ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ դիմումի պատասխանը ստանալուց հետո, և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հայաստանի Հանարապետության քաղաքցու գրանցում–հաշվառումը հավաստող փաստաթուղթը ստանալուց հետո դատական գործընթացի սկիզբ` անձամբ կամ փաստաբանի միջոցով դատական հայցի կազմում և ներկայացում Հայաստանի Հանրապետության դատարաններում: