ՀԱԿ համակարգող Լ.Զուրաբյանը երեկ զարմանահրաշ կանխատեսումներ անելուց զատ, նաեւ ողբաձայն հեկեկաց խոշոր տնտեսական եւ ֆինանսական հնարավորություններ ունեցող գործիչների բախտի վրա: Հետո սրբեց արցունքները եւ հույս հայտնեց, որ խոշոր սեփականատերերը իրենց ունեցածը չկորցնելու համար կհամախմբվեն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի շուրջ:
Ըստ Զուրաբյանի, նախագահ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անում է, որ կարողանա պահպանել այս համակարգը. «Ուստի իր պատկերացրած, այսպես ասած, քաղաքականության շրջանակներում, նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013 թվականին, այլ նաեւ դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում:
Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաեւ ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ նրա «Բարգավաճ Հայաստանը»:
Հատկապես երկրորդ նախագահի հանդեպ Զուրաբյանի, նույնն է թե` ՀԱԿ-ի դրսեւորած այս սրտացավ վերաբերմունքը պարզապես շոկ է առաջացնում։ Մինչեւ դուրս կգաք այդ վիճակից, շարունակենք ներկայացնել կոնգրեսի համակարգողի հաջորդ հայտարարությունը:
Զուրաբյանն ուղղակի համոզված է, որ այսօր Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետելու ունակ երկու ուժ կա` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. «Լինելու է կենաց եւ մահու պայքար, եւ ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ կարողանա ռեժիմի դեմ պայքարում, դեմոկրատիայի հաստատման այս պայքարում ձեռք բերել անհրաժեշտ դաշնակիցներ, որոնք շահագրգռված կլինեն, որ այս քաղաքական տրամաբանությունը փոխվի, որ այսուհետեւ Հայաստանում լինեն լրիվ այլ խաղի կանոններ, որ քաղաքականությունը եւ բիզնեսը իրարից բաժանված լինի, որ սեփականությունն ու բիզնեսը երաշխավորված, ապահովագրված լինի դեմոկրատական կարգերով, մրցակցային միջավայրով եւ այլն:
Ահա այս խնդիրների շուրջ, ես կարծում եմ, որ կարող են համախմբվել ե՛ւ Հայ ազգային կոնգրեսը, ե՛ւ «Բարգավաճ Հայաստանը», ե՛ւ ընդհարապես լայն հասարակությունը»:
Այսպես ուրեմն. խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլում ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանը ինքնագոհ հայտարարում էր, թե Ռոբերտ Քոչարյանն այլեւս քաղաքական դիակ է: Սակայն հիմա պարզվում է, որ քաղաքական գործոններից մեկն է, որին ցանկանում է դաշտից հեռացնել գործող նախագահը:
Քոչարյանի ճակատագրի հանդեպ ՀԱԿ-ի այս մտահոգությունը իրոք ապշեցուցիչ է, քանի որ 2008-ից հետո ավելի քան չորս տարի Տեր-Պետրոսյանն իր միտինգային ելույթներում անխնա խարազանում ու դատափետում էր երկրորդ նախագահին, ավելին` վերջինիս մեղադրում «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» կազմակերպելու մեջ եւ հայտարարում, որ իշխանության գալու դեպքում. «Քոչարյանը հայտնվելու է բանտում»:
Ավելին` ՀԱԿ-ի տարբեր գործիչներ անցած տարիներին հանրությանը շարունակ մատնացույց էին անում «Քոչարյանի կուտակած 4 միլիարդը» եւ պնդում, որ նա կանգնելու է Հաագայի դատարանի առջեւ. «մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար»:
Ի դեպ, չլինի՞ ՀԱԿ-ը Քոչարյանի դեմ իր հայցը հետ է վերցրել Հաագայի դատարանից, քանի որ երկու տարի առաջ ցնծությամբ հայտարարեց, թե Հաագայի դատարանի դատախազի գրասենյակը ընդունել է իր հայցը:
Իսկ հիմա խնդրեմ՝ Զուրաբյանը կարեւորում է Քոչարյան-Ծառուկյան գործոնները, նրանց ճակատագրով մտահոգ է եւ հրապարակավ անհանգստություն է հայտնում:
Մենք էլ մտածում էինք, թե մայիսի 6-ի ընտրություններից հետո ինչու ՀԱԿ-ն այլեւս չի խոսում Քոչարյանի մասին: Արդեն մոտ հինգ ամիս կոնգրեսի եւ ոչ մի անդամ որեւէ քննադատական խոսք չի ասել երկրորդ նախագահի հասցեին:
Դու մի ասա, ՀԱԿ-ի ծրագրերը փոխվել են, հիմա այս կառույցը գիտակցում է, որ ռեժիմին տապալելու համար կարելի է հենվել հենց նույն «ռեժիմի հիմնասյուների» վրա, ինչպիսին ՀԱԿ-ը ժամանակին համարում էր Քոչարյանին եւ Ծառուկյանին:
«Եթե նպատակը այն է, որ մենք վրիժառությամբ զբաղվենք, քինախնդրությամբ զբաղվենք, ուրեմն եկեք այդպես սահմանենք: Իսկ եթե նպատակը այն է, որ մենք ի վերջո համատեղ ջանքերով կարողանանք Հայաստանը փրկել այս խեղդող ռեժիմից, ուրեմն սահմանենք նպատակը այդպես: Ես սահմանում եմ նպատակը երկրորդ կերպով»,- իրենց նոր ռազմավարությունը բացահայտելով` երեկ նաեւ այս մասին հայտարարեց Զուրաբյանը: Այսինքն՝ ՀԱԿ-ն այլեւս վրեժով ու քինախնդրությամբ լցված չէ Քոչարյանի հանդեպ, պատրաստ է նրա հետ միասին դուրս գալ «կենաց-մահու պայքարի»:
Ինչեւէ, մինչ այս պահը ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանն անձամբ որեւէ կերպ չեն արձագանքել Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությանը», բացի այն, որ «ընդունել են ի գիտություն»:
«Կենաց-մահու պայքարի» մասին վստահ հայտարարող Զուրաբյանը, հավանաբար, գաղտնի բանակցո՞ւմ է քաղաքական գործոնների հետ: Այլապես որտեղի՞ց նրան այդ համոզվածությունը, թե կարող են համախմբվել ՀԱԿ-ԲՀԿ-լայն հասարակությունը եւ համատեղ ուժերով կկարողանան գրոհ կազմակերպել ռեժիմի դեմ:
Ի դեպ, ՀԱԿ-ն արդեն նոր նախաձեռնություն է ձեւավորել «Հակահարված» անունով: Ակտիվիստները ռեժիմից ազատվելու հրամայականի մասին բովանդակությամբ թռուցիկներ են փակցնում ամենուր:
«Հատուկ գունդ», «Վեր կաց», «Սկսել ա» նախկին նախաձեռնությունները ռեժիմի դեմ պայքարում հերոսաբար զոհվեցին, եւ հիմա ՀԱԿ-ը լույս աշխարհ է հանել նորը:
Սպասելով դաշնակից ուժերի որոշմանը:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»