Այսօր ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավետիսյան փողոցի բնակիչ, 57-ամյա Վալերի Հակոբյանը, վարելով «Գազ 32213» մակնիշի 0441Տ համարանիշի թիվ 43 երթուղին սպասարկող ավտոմեքենան, Սարալանջից դեպի Տերյան փողոց ընթանալիս Ագրարային համալսարանի մոտ կողաշրջվել էր:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին պատմել էին, որ մինչև ոստիկանների և փրկարարների ժամանումը քաղաքացիների օգնությամբ «Գազելի» միջից դուրս էին բերել ուղևորներին, և շատ արագ դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության մի քանի բրիգադներ վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոցներ:
«Գազել»-ի կողաշրջման հետևանքով վնասվել էր այնտեղ կայանված Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 33-ամյա Արտակ Զաքարյանի «Աուդի» մակնիշի 21 ՕԼ 768 համարանիշի ավոմեքեանան և մեկ այլ` «Պեժո» մակնիշի 33 AP 340 համարանիշի ավտոմեքենաները:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ավագ քննիչ Արսեն Մարգարյանը պարզել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ`
1. 50-ամյա Գագիկ Պապոյանը, ով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է,
2. 31-ամյա Նուշիկ Գասպարյանը,
3. 22-ամյա Արեգնազ Աբրահամյանը,
4. 49-ամյա Մարինե Աբրահամյանը,
5. 60-ամյա Լևոն Գրիգորյանը,
6. 21-ամյա Զեփյուռ Բաբայանը,
7. 56-ամյա Հայկ Ավետիսյանը,
8. Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ, 22-ամյա Լիլիթ Մարտիրոսյանը,
9. Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 13-ամյա Սարգիս Հակոբյանը:
Երեխայի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ է թիվ 43 երթուղին հաշվառված է «Անի Քրիստի» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Ոստիկանությունը փորձում է պարզել նաև «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի տիրոջ տվյալները:
Ըստ Shamshyan.com-ի