Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Huffington Post. «Միթ Ռոմնիին` չռմբակոծել Հայաստանը»

Հոկտեմբեր 23,2012 22:45

«Հաֆինգթոն փոստ»-ը, անդրադառնալով Միթ Ռոմնիի և Բարաք Օբամայի երրորդ բանավեճի ժամանակ Ռոմնիի արած արտահայտությանը, թե Իրանի համար Սիրիան ելք է դեպի ծով` գրում է, որ Ռոմնին փորձում էր արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքը վերածել հարձակման գծի: Նա պարտավոր է տարածաշրջանին ծանոթ լինել աշխարհագրորեն: Թերթն առաջարկում է նայել քարտեզին և տեսնել, թե ինչպես է Իրանը դուրս գալիս դեպի ծով:

Թերթը գրում է, որ այս առիթով կատակում են, թե Հայաստանը քարտազներ է ուղարկում Միթ Ռոմնիին, որի վրա շրջանակի մեջ նշված է Հայաստանը ու գրված է «Այստեղ չռմբակոծել»:

Նաև կատակում են, թե Իրանի հետախուզությունը այնպիսի նոր քարտեզներ է տպագրում, որ եթե Ռոմնին ուզենա ռմբակոծել Պարսից ծոցը, իրականում կռմբակոծի Միչիգանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031