Հոկտեմբերի 22-ին կայացած Նոյեմբերյանի քաղաքի ավագանու նիստում քննարկվեց քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները, քվաքանակները եւ դրույքաչափերը: Ընդամենը 5500 բնակիչ ունեցող քաղաքում գործում է քաղաքային եւ մանկական գրադարան, այդ 2 հիմնարկներում ընդհանուր առմամբ աշխատում է 13 հոգի: Քաղաքային գրադարանում աշխատող 2 ավագ գրադարանավարների եւ մանկական գրադարանի ավագ գրադարանավարի հաստիքային միավարը 0.75 է, դրույքաչափը՝ 35000 դրամ, երկու գրադարաններում 0.5 հաստիքային միավորով 5 գրադարանավար է աշխատում , նրանց դրույքաչափը՝ 35000 դրամ , այսինքն՝ վերջիններս ամսական աշխատավարձը 17500 դրամ է:
Համայնքի ավագանի անդամ Արթուր Անանյանը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին հարցրեց, թե քաղաքային եւ մանկական գրադարաններն ինչո՞ւ չեն միավորում: Ավագանու անդամներն ասացին, որ համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների մեր ժամանակներում գրադարանների ծառայություններից քչերն են օգտվում: Քաղաքապետ Վ. Ամիրաղյանն ասաց, որ եկող տարվա մարտին նախատեսում են քաղաքի երաժշտական դպրոցի, գեղարվեստի դպրոցիб մշակույթի տան եւ գրադարանների միավորում,եւ դրա արդյունքում հաստիքները կկրճատվեն,նաեւ այդ հիմնարկների հաշվապահների հաստիքները կմիավորվեն: Քաղաքապետն ասաց, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկներում այժմ կա 138 աշխատող, ինչը փոքր քաղաքի համար մեծ թիվ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ