Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանը Վարդանիկի թողած պարտքերը փակում է սեփական գրպանի՞ց

Հոկտեմբեր 23,2012 20:57

 Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի աշխատանքները պարալիզացումից փրկելու համար սկսել է ծախսեր անել իր գրպանից: Վերջինս այս կամ այն ծառայությունը կարգավորելու համար արդեն մոտ 1 միլիոն դրամ  է ծախսել :

Մենք այս տեղեկությունը  փորձեցինք ճշտել Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից` հետաքրքրվելով, թե հատկապես ինչի՞ վրա է սեփական գումարները ծախսել պարոն Բալասանյանը:  Զոհրապ Եգանյանը փոխանցեց, որ քաղաքապետարանը հեռախոսի, ինտերնետի պարտքեր ուներ, առանց կապի միջոցների աշխատելն անհնար  էր, հետևաբար և նորընտիր քաղաքապետը իր անձնական միջոցներից է գումար ներդրել, վերանորոգել է տվել նաև համայնքային  սեփականություն հանդիսացող մի քանի  մեքենաներ, որոնք  ևս  աշխատանքի ընթացքում խիստ  անհրաժեշտ  են: Մամլո քարտուղարը  նաև տեղեկացրեց, որ նախորդից ժառանգած պարտքը մոտ 1 միլիարդ 200 միլիոն դրամ է կազմում , և քաղաքապետարանի  ու նրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատավարձերը 3 ամիս  շարունակ չեն վճարվել:

Ի դեպ , մենք Զոհրապ Եգանյանից նաև հետաքրքրվեցինք, թե պարոն Բալասանյանը  չի՞ պատրաստվում արդյոք ազատվել այնպիսի կադրերից, որոնց դեմ քրեական գործ է հարուցվել յուրացումներ կատարելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ մի քանի  օր առաջ  Սամվել Բալասանյանի` քաղաքապետարան ոտք դնելուն պես   Շիրակի մարզի  քննչական բաժնում քրեական գործ  հարուցվեց  Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման բաժնի 7-8 աշխատակիցների կողմից աղբահանության կեղծ պայմանագրեր սարքելու, իրավաբանական ու  ֆիզիկական անձանց դրամաշորթության ենթարկելու փաստի առթիվ: Ըստ մամլո քարտուղարի, վերջիններս համայնքային ծառայողներ են, նրանց իրավունքները պաշտպանված են «Համայնքային ծառայության» մասին օրենքով, բայց եթե Սամվել Բալասանյանի  օրոք փորձեն  հին, ոչ ազնիվ  մեթոդներով աշխատել, ապա նրանց հարցը լրջորեն կքննարկվի: Հիշեցնենք, որ նրանց հարցը արդեն իսկ լրջորեն քննարկվում է Շիրակի մարզի քննչական բաժնում, փաստի առթիվ հարուցված քրեական գործը , որը կոչվում է «Յուրացնելը կամ վատնելը», նախատեսում է 5-8 տարի ազատազրկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031