Մեխիկոյի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը Հեյդար Ալիևի մարդաբոյ արձանի առաջացրած հակասությունները հարթելու համար պետք է լուծումներ գտնի: Հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությունը:
Ալիևի արձանը տեղադրվել է քաղաքային զբոսայգում, պայմանով, որ Ադրբեջանի դեսպանատունը այդ այգին վերանորոգելու համար փող կհատկացնի:
Ցուցարարներն բողոքել են, որ Ալիևի պես ավտորիտար գործչի հուշարձանը վիրավորում է իրենց:
Քաղաքի կառավարությունը արձանի հարցով զբաղվելու համար ստեղծել է գիտնականներից և մասնագետներից բաղկացած երեք հոգանոց հանձնաժողով:
Կարդացեք նաև
Քաղաքի զարգացման վարչության պետ Ֆելիպե Լիալն ասել է, որ հանձնաժողովը պետք է օբյեկտիվորեն և քննադատական հայացքով նայի արձանին, որպեսզի կարողանա ճիշտ խորհուրդ տալ, թե ինչ կարելի է անել տվյալ պարագայում:
Մեքսիկայում Ադրբեջանի դեսպանի քարտուղար Մանուել Լունան ենթադրում է, որ արձանը ապամոնտաժելու դեպքում քաղաքը խնդիրների առջև կկանգնի:
«Ըստ ստորագրված համաձայնագրի նախատեսված է, որ արձանը այգում պետք է մնա 99 տարի», – տեղական լրատվամիջոցներին ասել է Լունան և ավելացրել, որ արձանի հանելը իր ազդեցությունը կունենա երկու երկրների հարաբերությունների վրա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ