«Սաքունցն ամեն ինչ անում է՝ հասարակությանը իրական խնդիրներից շեղելու համար եւ իր տարածք տրամադրելու առաջարկով յուղ է լցնում կրակի մեջ»,- Aravot.am-ին ասաց բլոգեր Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով «Parada» ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայտարարությանը: Բլոգերը պարոն Սաքունցի հետ համաձայն է մի հարցում, որ ֆիլմի ցուցադրության ձախողումը ձեռնտու էր ՀՀ իշխանություններին. «Բայց այս անգամ ձեռնտու է նաեւ Գերմանիայի իշխանություններին: Այն համառությունը, որով Գերմանիան ուզում է այս ֆիլմի ցուցադրությունն անցկացնել, իրականում հասարակությանը լուրջ խնդիրներից շեղելու համար է: Նույն Գերմանիայի դեսպանատունը շատ հաջող այլ ծրագրեր կարող էր իրականացնել՝ աղքատության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլն: Պարոն Սաքունցը իր տունը կարող է տրամադրել ֆիլմի ցուցադրության համար, բայց, իմ կարծիքով, ինքն այն կարգի մարդու իրավունքների խոշոր պաշտպան է , որ Հայաստանում էլ անելիք չունի, կարող է իր գործունեությունը շարունակել Շվեդիայում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ