Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանի հայտարարությունը հոկտեմբերի 23-ին՝ ԱԺ հայտարարությունների ժամին

Հոկտեմբեր 23,2012 18:56

Դիվանագիտական առաջնայնությունները 2013-ի համար ըստ ԱՄՆ կոնգրեսական , ոչ անհայտ Ադամ Շիֆի,  պետք է լինի ՝ Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը, այնպիսի լուծումը, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը.

«Եթե ԱՄՆ-ն  ու ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործընկերները չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարտացոլեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, ապա ռազմական գործողությունների և սարսափեցնող զոհերի հեռանկարը կդառնա իրական  Այս մասին գրել է Ադամ Շիֆը վերջերս հրապարակած իր  հոդվածում, որը հրապարակվել է նաեւ asbarez.com-ում:  Կոնգրեսականի կարծիքով՝ տվյալ հարցի լուծումը ելնում է բոլորի շահերից, և այն  պետք է դառնա 2013 թվականի դիվանագիտական առաջնայնություն:

Իր հոդվածում կոնգրեսականը   շեշտում է. «Չի կարելի թույլ տալ, որ նրանք (Ղարաբաղի ժողովուրդը)  ընկնեն Ալիևի ձեռքը», եւ՝ ի թիվս այլ պատճառների Ադամ Շիֆը ասում է սա.՝ «մարդասպանին մեծարելով՝ Ալիևը և նրա երկիրը աշխարհին ցույց են տվել իրենց իրական դեմքը և ավելի համոզիչ են դարձրել Ղարաբաղի լիակատար անկախության գործընթացի արագացման փաստարկները»:

Բարեբախտաբար, այս  կարգի հոդվածներ կամ հարցազրույցներ հատկապես վերջին շրջանում սաֆարովյան   քաղաքականությունից հետո, ավելի ու ավելի են շատացել, սակայն, ցավոք, դրանց կողքին  հայտնվում են  ազգությամբ հայ որոշ մեկնաբանների եւ այսպես կոչված վերլուծողների  քոմենթներ,  ես դժվարանում եմ դրանք  լուրջ մեկնաբանություններ կոչել, որոնք ընթերցելիս  այլ բան չես ուզում անել, քան պարզելը, թե տվյալ վերլուծաբանները իրենց պատմական արմատներով մինչեւ ուր են հեռացել  Հայաստանից եւ հայ ժողովրդից:

Սա այն պահն է, երբ մենք բոլորս միասին, իշխանություններին սիրողները եւ չսիրողները, ընդդիմությանը փառաբանողները եւ  ատողները, բոլորը, միասնական պետք է  լինեն եւ  Ղարաբաղի հարցում  այլալեզու եւ այլատեսակ խաղիկներ չտան, Հաղթանակի համար պետք է ջանք թափենք  բոլորս: Այս  հարցում   պարտությունը չի լինելու իմ , քո, իշխանության կամ ընդդիմության պարտությունը, սա լինելու է մեր բոլորի պարտությունը, նաեւ՝ այդ վայ վերլուծաբաններինը եւ չարախոսողներինը:

Ոչ մեկին իրավունք չի տրված Ղարաբաղի եւ հայության հարցերը ծառայեցնել  իր  ներքին քաղաքական խնդիրներին :

Ցանկացած ներքին քաղաքական խնդիր ոչինչ է Ղարաբաղի  հարցի հայանպաստ լուծման եւ Ղարաբաղի ժողովրդի կամքին համապատասխան կարգավորման հեռանկարի  առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031