Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր բացատրություն է տալիս ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում` հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Հիշեցնենք` «Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 9-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել էին ՀԿԳ ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաեւ փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար: Փաստաբանները նշել են, որ քննիչը ֆիզիկական ուժ է գործադրել Տիգրան Եգորյանի նկատմամբ. նրան հրելով դուրս է հանել իր աշխատասենյակից:
Փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանն այս միջադեպը պայմանավորում են այն հանգամանքով, որ իրենք «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմի փաստաբաններն են:
Անուշ Մարտիրոսյան
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան