Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց ՀԱԿ ակտիվիստ այլեւս չեն համարում

Հոկտեմբեր 23,2012 17:56

 Վերջերս ձեւավորված «Հակահարված» նախաձեռնությունը օրեր առաջ Հյուսիսային պողոտայում թռուցիկներ է բաժանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարով ու «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ:

Այս նախաձեռնության անդամներն իրենց ոչ թե ՀԱԿ ակտիվիստ, այլ ՀԱԿ համախոհ են համարում: «ՀԱԿ ասելով ի՞նչ նկատի ունեք, մի հատ բացեք»: «ՀԱԿ ասելով՝ հասկանում եմ հասարակության ակտիվ զանգված, որ ժողովրդի ճնշմամբ հասնեն իշխանափոխության: Եթե մի մարդ կա, որ դեմ է այս ռեժիմին, կարող է լինել ՀԱԿ-ից: Ես ՀԱԿ համակիր եմ ու այդքանը »,- ասաց Թ. Սարոյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ նախընտրական քարոզչություն իրականացնելու համա՞ր են համախմբվել. «Նախընտրական իրավիճակի հետ կապված չէ: Մեր ճանապարհը՝ ժողովրդի ճնշմամբ հասնել իշխանափոխության, այս ռեժիմին տապալել»:

Մեր հարցին ի պատասխան, թե ովքեր են նախաձեռնության անդամները, Թ. Սարոյանը նշեց միայն իր ու Հերբերտ Գեւորգյանի անունները: Նրա խոսքերով, «Հակահարվածը» սկսել է գործել ՀԱԿ 4 ակտիվիստներին ձերբակալելու մասին դատավճռի հրապարակումից հետո:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031