Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանի խոսքը «բերանում մնաց»

Հոկտեմբեր 23,2012 17:45

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռների մասին: Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ում դեռ հազար գանգատ էլ սպասում է իր ճակատագրին, որոնցից մի ստվար հատվածը, ըստ Ջհանգիրյանի, քաղաքական պատվերի արդյունք է:

Գագիկ Ջհանգիրյանը ծանրանալով առավելապես «Մարտի 1»-ի գործերի վրա, ասաց, որ դրանք տխուր նախադեպ են ստեղծում՝ ազդելով Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության եւ վարկի վրա: Ապա վկայակոչելով ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը, ասաց, որ ներկայիս խորհրդարանը  կիրառելով այդ բանաձեւի պահանջը, կարող է վերանայել նախկին գումարման խորհրդարանում  իրենց գործընկերների՝ 4 պատգամավորների ճակատագիրը վճռող քվեարկությունը եւ քավել իր մեղքը: Հայտարարության համար հատկացված ժամանակը լրացավ եւ լրագրողների համար լսելի չեղավ, թե հետո պարոն Ջհանգիրյանը ինչ այլ կոչ արեց իր գործընկերներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031