Լրահոս
Օրվա լրահոսը

Հմայակ Հովհաննիսյանը, եթե պարտվի, կդիմի՞ հանրային պաշտպանի

Հոկտեմբեր 23,2012 17:40

Նոյեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը կհրապարակի Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատական ակտը:

Հայցվոր Ս.Ջուլհակյանը իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար պահանջում է, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի եւ զրպարտչական տեղեկությունները հերքի:

Այս գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ՝ պատասխանող էին ճանաչվել նաեւ մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես, «Հրապարակը», «Մուլտի Մեդիա Թիվին», «Արմենիա» հեռուստաընկերությունը, «Հայելի» ակումբը, «lurer.com»-ը, «Հենարան» ակումբն ու «Դիալոգ» վերլուծական կենտրոնը:

Սակայն ըստ Հմ. Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիաննա Գրիգորյանի, իրեն առանց ծանուցելու եւ իրենց բացակայությամբ ոչ միայն դատական նիստ է հրավիրվել, այլեւ դատավորը մտել է խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ հայցվորը վիճարկում էր Հմայակ Հովհաննիսյանի հետ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հնչած մի շարք վիրավորական արտահայտությունները:

Հմայակ Հովհաննիսյանը («Հմայակի գրասենյակը խլում են» 20.04.2012թ.) Սենիկ Ջուլհակյանի մասին ասել էր.«դա մաշեննիկ է, որեւէ սեփականություն չունի: Իրեն ձեւացնում է լուրջ բիզնեսմեն, այնինչ, ոչ մի բաժնետոմս չունի, ընդամենը ֆիրմայի առեւտրային ներկայացուցիչ է Սուրգուտ քաղաքում եւ զբաղվում է լյուստրաների վաճառքով»:

24.04-ին ըստ հայցվորի, Հմայակ Հովհաննիսյանը լրատվամիջոցներից մեկում («Տարածք» վերնագրով հրապարակմամբ) ըստ հայցվորի տարածել է զրպարտչական հետեւյալ տեղեկությունը. «ՀայՀիդրոնախագիծ» ինստիտուտի տարածքն օտարվել է մի կասկածելի անձնավորության, «մաշեննիկի», որը պատրաստվում է իր ձեռքից խլել միության տարածքը»:

Tert.am-ում էլ Հմայակ Հովհաննիսյանը ասել էր. «Նա անհաջող ավանտյուրիստ է, ով վտանգ է ներկայացնում», «չակերտավոր բարերար», «միտումնավոր իրենց գլխին ջուր բաց թողնելով՝ դիմել է մինչեւ անգամ իր մեքենայի հետ կապված կողոպուտին»:

Lurer.com-ում արձանագրվել էր Հմայակ Հովհաննիսյանի հետեւյալ արտահայտությունը.«Առանց Սուրիկ Խաչատրյանի նա ոչինչ է»:

Հայցվորը վիրավորանքի եւ զրպարտության համար պահանջել էր առանձին-առանձին՝ 1-ական միլիոն դրամ:

Ի դեպ, հայցից դուրս ոստիկանության Կենտրոնականի բաժնում շարունակվում է Հմայակ Հովհանսիսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեր տեղեկություններով, եթե ընդհանուր իրավասության դատարանում Հմայակ Հովհաննիսյանը պարտվի, ապա անվճարունակ լինելու պատճառով նա ստիպված կլինի քրեական գործով ներգրավվել հանրային պաշտպան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031