Անգլիական «Գարդիան» թերթը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որտեղ ասվում է, որ երբ բրազիլացի ֆուտբոլիստ Ժադսոնը լքեց «Շախտյոր»-ը, ու ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին վերադարձրեց հարձակողական կիսապաշտպանի իր հարազատ դիրքին, որը զբաղեցնում էր Ժադսոնը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ավելի բարձր մակարդակի խաղ սկսեց ցույց տալ` գոլ խփելով գրեթե բոլոր մրցակիցներին:
«Սկզբում այնքան էլ հեշտ չէր նրա համար, բայց նա (Մխիթարյանը) իր մտավոր ունակությունների շնորհիվ կարողացավ արագ համակերպվել», – Միրկա Լուչեսկոյի խոսքն է փոխանցում թերթը, – «Նա այն խաղացողներից է, որոնք շատ արագ ըմբռնում ու կատարում են մարզիչների առաջադրանքները: Նրա հետ աշխատելը հաճելի է»:
Թերթը նաև պատմում է Հենրիխ Մխիթարյանի կյանքի և ընտանիքի մասին, մասնավորապես, նշում է, որ Հենրիխի մայրը`Մարինա Թաշչյանը, ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետն է, իսկ քույրը` Մոնիկան, Շվեցարիայի Նայոն քաղաքում ՈՒԵՖԱ-ում է աշխատում և Միշել Պլատինիի թարգմանիչն էր, երբ վերջինս Եվրո-2012-ից առաջ ժամանել էր Դոնեցկ:
Կարդացեք նաև
Թերթը նաև գրում է, որ այսօրվա Շախտյոր-Չելսի խաղի ժամանակ կասկած չկա, որ Չելսին փորձելու է կանգնեցնել Մխիթարյանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ