Լրահոս
Օրվա լրահոսը

«Parada» ֆիլմի ցուցադրության ձախողման հետեւում ՀՀ իշխանություններն են կանգնած

Հոկտեմբեր 23,2012 16:50

«Հայաստանի իշխանությունները ձախողեցին Գերմանիայի դեսպանատան եւ ԵՄ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երեւանում նախատեսված միասեռականների իրավունքների մասին պատմող «Parada» ֆիլմի ցուցադրությունը»,- Aravot.am-ին ասաց ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու պատրաստակամություն հայտնած իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա առաջարկած տարածքի համար դեռ չեն դիմել:

«Իշխանության թելադրանքն է եղել: Երբ որ իշխանությունը անգործություն է ցուցաբերում իրավունքի իրականացման խախտման փաստի նկատմամբ, դա արդեն նրանց շահագրգռության մասին է խոսում: Դատախազության շենքի մոտ պիկետ անելու համար քանի՞ ոստիկան է հավաքվում, բա ինչո՞ւ այդ նույն հերթապահությամբ չեն գնում տիկնիկային թատրոնի մոտ ֆիլմի ցուցադրության մասնակիցների անվտանգությունն ապահովեն»,- հավելեց պարոն Սաքունցը:

Նրա խոսքերով, այս տարի Ժնեւում մարդու իրավունքների կոմիտեն Հայաստանին վերաբերող հանձնարարականներում նշել է, որ մեր երկրում փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսեւորումները վերացնելու հարցում Հայաստանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում եւ ոչինչ չեն անում խտրականությունը բացառելու ուղղությամբ:

Նրա համոզմամբ, մարդու իրավունքների կոմիտեն հատուկ անդրադարձ կանի նաեւ ֆիլմի ձախողմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031