Մեքսիկացիները մի ինքնատիպ հյուրանոց են կառուցել, որը պատրաստված է մեծ խողովակներից: «TuboHotel» անվանումը կրող այս հյուրանոց-խողովակի ապակյա դռներից հետաքրքիր տեսարան է բացվում դեպի սարեր, անտառներ, քանի որ այն տեղակայված է գյուղում: «TuboHotel»-ը այցելուների պակաս չի ունենում, այնտեղ տարվա բոլոր եղանակներին բոլոր համարները զբաղված են լինում: Հյուրանոցի տերը նմանօրինակ հոթել բացելու գաղափարի մասին ասել է, որ դա իր մոտ ծնվել է շատ պատահական, այսինքն այն ժամանակ, երբ միամիտ նկատել է անպետք հսկա խողովակները: Հյուրանոցի շինարարությունն իրականացվել է 3 ամսվա ընթացքում, համարներում կա ամեն ինչ, լոգարան, զուգարան, խոհանոց:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ