Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Քանի՞ դպրոց ունի հասարակ թեքահարթակ»

Հոկտեմբեր 23,2012 16:13

Այսօր ԱԺ-ում համընդհանուր ներառական կրթություն ներդնելու քննարկումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ողջունեց, որ ուսուցիչները, փաստորեն, արդեն դառնալու են բազմաֆունկցիոնալ, այսինքն՝ մեծանալու է ուսուցչի դերը եւ մեծանալու է նաեւ մեթոդական պատրաստվածությունը եւ ողջունեց, որ ավելանալու է ուսուցչի օգնականի հաստիքը. «Ուսուցչի օգնականի հաստիքը իրոք անհրաժեշտ է, բայց նրա գործառույթներն ու դերը սահմանված չեն օրենքով: Մանկավարժական բուհերում նոր մասնագիտացում պետք է լինի, կրթության ծրագրի վերանայում»:

Տիկին Մուրադյանը նշեց, որ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը կողմ է  եղել այդ օրինագծին: Նա խնդրեց առաջին ընթերցմամբ կողմ քվեարկել:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հեղափոխական նախագիծը շատ կարեւոր է, շատ կարեւոր խնդիր է լուծում, եթե այն, ինչ կա նախագծում, հնարավոր լինի հաջողել, այսինքն՝ հաշմանդամ երեխաների իտեգրացիայի խնդիրը հնարավոր լինի լուծել. «Նախագիծը երեւի թե ավելի վաղ պիտի ներկայացվեր: Մի հարց է հետաքրքրում՝ Հայաստանի հանրակրթական դպրոցերից քանիսն է, որն ունի տարրական թեքահարթակ, ես չեմ խոսում ավելի բարդ խնդիրների մասին: Մեր դպրոցները, այսպես ասած, կաբինետային դպրոցներ են հիմնականում, որտեղ հնարավոր չէ սայլակից տեղափոխվել, ասենք, մեկ կաբինետից մյուսը: Քանի՞ դպրոց ունի հասարակ թեքահարթակ: Եվ երկրորդ հարցը՝ եթե օրենքը սկսի աշխատել, առաջանալու է բազմապրոֆիլ ուսուցիչների խնդիր: Այսօր մեր բուհերը կարո՞ղ են պատրաստել այդպիսի մասնագետներ, որոնք կարող են միաժամանակ աշխատել երկու տարբեր ընկալունակություն եւ երկու տարբեր սոցիալական ստատուս ունեցող աշակերտների հետ»: Ռուզաննա Մուրադյանը թիվ չասաց, թե քանի դպրոցներում կա, միայն նշեց, որ բոլոր այն դպրոցներում, որտեղ կա ներառական կրթություն: Իսկ Արմեն Աշոտյանը հաստատեց. «Իսկապես կա ներառական դպրոցներում միայն: 107 ներառական դպրոց ունենք, որոնք ունեն թեքահարթակ»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, դպրոցները պիտի ունենան այնպիսի պայմաններ, որպեսզի երեխան իրեն նվաստացած չզգա: Պետք է լինեն նաեւ նորմալ մասնագետներ. «Այստեղ մենք լրջագույն անելիքներ ունենք: Չի կարելի առանց այդ էլ որոշակի պրոբլեմներ ունեցող երեխային ինչ-ինչ փորձությունների ենթարկել՝ չպատրաստված մանկավարժների կողմից»:

Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ այնպես չի, որ այդ դաշտը դատարկ է, պարզապես պետք է կարճաժամկետ դասընթացների միջոցով լրացնել պակասը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031