Լրահոս
Օրվա լրահոսը

Գրական մամուլի ընտանիքը համալրվեց Cultural.am կայքով

Հոկտեմբեր 23,2012 16:10

Սեպտեմբերի սկզբից գործում է մշակութային Cultural.am կայքը: Այնտեղ ներկայացվում են ինչպես ընթացիկ մշակութային իրադարձություններ, այնպես էլ հարցազրույցներ, տեսական հոդվածներ, որոնք վերաբերում են ժամանակակից արվեստին ու գրականությանը:
Այսօր կայացավ Cultural.am-ի պաշտոնական շնորհանդեսը: Կայքի հիմնադիր Հասմիկ Խեչիկյանը ասում է, որ իր սերնդակից արվեստագետ մարդկանց ճանաչելու ցանկություն է ունեցել, դրա համար էլ բացել է կայքը: Իր խոսքով, Cultural.am-ի աշխատանքային խումբը սկզբում ձեւավորվել է գրողների կողմից, այնուհետեւ եղել են տարբեր երիտասարդներ, ովքեր մեծ սիրով միացել են իրենց. «Նպատակը տարբեր երիտասարդների համախմբումն է: Ցանկացած մարդ կարող է ուղարկել իր նյութը մեզ, սակայն մենք ենք ընտրելու՝ դնել այն կայքում, թե ոչ»:
Հիմնադիրի խոսքով ապագայում հնարավոր է համագործակցություն արտասահմանում գործող նման կայքերի հետ:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը համոզված է` այն գերխնդիրը, որը դրված է կայքի առջեւ, շատ կարեւոր է. «Մենք ունենք խնդիր՝ կապված սփյուռքի գրականության հետ: Արդեն կա գրական մի դաշտ, որտեղ կարող են հավաքվել նրանք: Հայկական դպրոցները փակվում են, ու դա վատ է, ստացվում է, որ մինչեւ 30 տարեկան մարդը շատ քիչ բան գիտի մեր մասին: Ուզում եմ հավատալ, որ այդ համախմբումը կլինի»:
Գրողների միությունը ունի ութ լրատվամիջոց: Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը կարծում է, որ սա եւս կընդգրկվի այդ ցուցակում: Ասում է, որ եկել է մի նոր սերունդ, ովքեր շատ տաղանդավոր են. «Շատ ճիշտ կլինի, որպեսզի նրանք համախմբվեն մի տեղ, ինչպես մեր ժամանակներում էր: Հիմա ոչ երաժիշտները գիտեն գրողներին, ոչ էլ գրողները նկարիչներին»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031