Այսօր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանը ԵՊՀ-ում պատասխանելով ուսանողներից մեկի հարցին՝ ինչ կարծիք ունի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին ուղղված մեղադրանքների մասին, ասաց. «Ինչ վերաբերվում է ներկայիս գործընթացներին, որոնք այսօր ուշադրության կենտրոնում են, դա մենք այսօր գնահատել կարող ենք հետեւյալ կերպ. խոսում ենք համընդհանուր արժեքային համակարգի մասին, ունենք համակարգ, եւ սա ոչ միայն կառավարությանը կամ իշխանություններին է վերաբերվում, այլ համընդհանուր հասարակական գործընթաց է, այսինքն՝ պետք է ապահովել դատական, դատաիրավական կայուն գործունեությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Դուք բարձրացնում եք մի հարց, որը քաղաքական հնչեղություն ունի: Բայց եթե իրականացնում ենք բարեփոխումներ, անդրադառնում ենք այս հարցերին, իսկ դա խոսում է այն մասին, որ կարիք ունենք աշխատանքների, որոնք բարելավում են այդ համակարգերը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ