Ռուսաստանի Մադին քաղաքում հոկտեմբերի 22-ից 27-ն ընթանում է Ունիվերսալ մարտերի Եվրոպայի առաջնությունը՝ կանանց և տղամարդկանց միջև: Հիշեցնենք, որ հայ մարզուհի Աննա Բադալյանը այս տարի արդեն հռչակվել է հին աշխարհամասի 18- 20 տարեկանների առաջնության հաղթող և Եվրոպայի չեմպիոն հռչակվել նախ «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:
«Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:
«Ունիվերսալ մարտերի» հայկական ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա:
Տեղեկացնենք նաև, որ հոկտեմբերի 24-ին կայանալու է նաև Ունիմարտի /UNIFIGHT/ եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը, որին մասնակցելու Ունիմարտի հայկական ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը և գլխավոր քարտուղար Էդուարդ Ասլանյանը:
«Ունիվերսալ մարտերի» հայկական ֆեդերացիա