Երգահան Վարդան Մելքոնյանը մյուս ամիս կմեկնի Կոլումբիա` նախագահ Խուան Մանուել Սանթոսին հանդիպելու, որպեսզի կոչ անի ավելի շատ հոգ տանել երկրի 50 տարվա հակամարտության պատճառով անտուն մնացած երեխաներին: Հայտնում է «Վաթֆորդ օբսերվեր» թերթը:
Փողոցային երեխաների կոնսորցիումի հովանավոր և փողոցային երեխաների հարցերով ՄԱԿ-ի դեսպան Վարդան Մելքոնյանի այցի համար ընտրված ժամանակը համընկնում է անցած շաբաթ Օսլոյում սկսված Կոլումբիայի կառավարության և Կոլումբիայի հեղափոխական բանակի միջև պատմական բանակցություններին:
Վարդան Մելքոնյանը, որն իր հայ մոր մահից հետո մնացել էր Լիբանանի փողոցներում, 1972թ. մեկնել է Մեծ Բրիտանիա, երաժշտական կրթություն ստացել և դարձել երգահան:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 25-ին Կոլումբիայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Բոգոտայում ելույթ կունենա նրա ղեկավարությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ