Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց Բորիս Հակոբյանի եւ Վահրամ Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Բորիս Հակոբյանը մեղավոր ճանաչվեց անցյալ տարվա օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության համար եւ դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Նրա պատժի կրման սկիզբը համարվեց անցյալ տարվա օգոստոսի 14-ից:
Վահրամ Մարգարյանը (Գուրգեն Մարգարյանի եղբայրը) անմեղ ճանաչվեց, սպանության մեղադրանքը հանվեց նրա վրայից եւ մեղավոր ճանաչվեց ապօրինի զենք ունենալու համար: Նա դատապարտվեց 1 տարի 2 ամիս ազատազրկման, քանի որ նա անցյալ տարվա օգոստոսից կալանավորված էր, դատարանը պատիժը համարեց կրած եւ նա ազատվեց հենց դատարանի դահլիճից:
Կարդացեք նաև
Դատավճռի հրապարակումից հետո ներկաները ծափերով ուղեկցեցին Վահրամ Մարգարյանին եւ, ըստ նրա մերձավորների՝ նա ուղեւորվեց եղբոր գերեզմանատեղի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ