ԱԺ-ն երկու օր շարունակ բուռն քննարկեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2011-ի հաշվետվությունը: Պատգամավորները խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանից պարզաբանումներ էին պահանջում գովազդների, սերիալների, եթերի որակի հետ կապված: Ուստի Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ինքը Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվող սերիալները դիտո՞ւմ է, օրինակ՝ «Գեներալի աղջիկը», եւ առհասարակ ի՞նչ հաղորդումներ է դիտում: Առաքել Մովսիսյանը հարցը մի քանի անգամ կրկնել տալուց հետո պատասխանեց. «Ի՞նչ ա եղել: Ո՞նց ինչ հաղորդումներ եք դիտում: Առաջին ալիքով ի՞նչ սերիալների մասին ա խոսքը: Լուրեր ա եւ մնացածն ա, ինչի՞ մասին ա խոսքը: Վսյո, փակի դուռը, Ալիկ Հարությունյանը լրիվ ճիշտ ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ