Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի համար շաբաթ օրն անցկացված 7-րդ «Կյանքի քայլք 2012» ամենամյա քայլաթոնի (walkathon) ընթացքում ավելի քան 250 մարդ հավաքել է մոտ 50,000 դոլար: Հայտնում է «Գլենդել նյուզ թերթը»:
Ոսկրածուծի դոնորներ փնտրող հիվանդների մասին իրազեկությունը բարձրացնելու 6K քայլքը սկսվել է Գլենդելի մեմորիալ հիվանդանոցից, շարունակվել մինչև հայկական դեսպանատան մոտ և վերադարձել հիվանդանոց:
Ըստ ռեեստրի կայքի, լեյկեմիայի կամ այլ արյան հիվանդությամբ ախտորոշվածների միայն 25%-ը կարող են հարմար դոնոր գտնել իրենց ազգականների մեջ, բայց հիվանդների 75%-ը հույսները կարող են դնել ազգակցական կապեր չունեցողների վրա:
Կարդացեք նաև
Կազմակերպիչները հայտնել են, որ քայլքի մասնակիցների 90%-ը երիտասարդներ էին, ինչը նոր միտում է մի միջոցառման համար, որին ավելի շատ մեծահասակներն էին մասնակցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ