Ամերիկացի Թայլոր Մորիսը Աֆղանստանի պատերազմի ժամանակ զրկվել է ձեռքերից ու ոտքերից: Սակայն այս դժբախտությունը ոչինչ չի փոխել իր և իր սիրելիի՝ Դանիելի, կյանքում, ավելին՝ նրանք ավելի են կապվել միմյանց: Հոգեբանական բարդույթները հաղթահարելուն ու արհեստական վերջույթների միջոցով նորից ոտքի կանգնելուն Մորիսին օգնել են սիրելին ու հարազատները: Պատահարի առաջին իսկ օրվանից Դանիելը ոչ մի քայլ չի հեռացել Մորիսից: Երիտասադի համար հատուկ արհեստական վերջույթներ են պատրաստվել, որպեսզի նա կարողանա քայլել ու շարժվել:
Երջանիկ սիրահար զույգի սիրո պատմությունն ու Youtube-յան տեսանյութը ցնցել է ողջ համացանցը, և կարճ ժամանակում այն հասցրել է գրանցել ավելի, քան 275064 դիտում: Տեսանյութում Մորիսն ու Դանիելը պարում են Մորիսի ընկերոջ հարսանիքին:
Տիգրանուհի Թասլակյան