Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտն ուզում է ազատվել շահութահարկից

Հոկտեմբեր 23,2012 15:16

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստ անցկացրեց «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում:

Նիստում ներկայացված ուշագրավ հարցերից էր ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Վահան Հովսեփյանի զեկույցը: Ըստ այդմ, ՏՏ ոլորտի պատասխանատուներն ուզում են ամբողջությամբ ազատվել շահութահարկից, որպեսզի կարողանան արտերկրում իրենց կադրերին վերապատրաստելու համար գումարներ տրամադրել հենց ազատված հարկային միջոցներից. հատկապես, որ այդ ոլորտում լավ կադրերի կարիք կա:

Այս առաջարկը ներկայացվել է պետական եկամուտների կոմիտեին, ֆինանսների նախարարությանը, եւ նիստի ժամանակ վարչապետը հետաքրքրվեց՝ թե այդ 2 գերատեսչություններն ինչպես են արձագանքել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առաջարկին: «Դրակա՞ն պատասխան են տվել»,- հարցրեց Տիգրան Սարգսյանը: «Իհարկե, ոչ պարոն վարչապետ»,-պատասխանեց զեկուցողը: Այս պատասխանը վարչապետին մի փոքր անակնկալի բերեց, եւ ի վերջո հանձնարարեց, որպեսզի ՊԵԿ-ը ներկայացնի հաշվետվություն եւ վիճակագրություն, թե ոլորտի մոտ 300 ձեռնարկություններ որքան գումար են ծախսում կադրերի`արտերկրում վերապատրաստման վրա, եւ հաշվարկել, թե որքան գումարով կնվազի բյուջեն, եթե շահութահարկից ազատվեն նշված ընկերությունները:

Նիստում քննարկված մյուս ուշագրավ հարցը, «Յունեսկոյից» դրամաշնորհ ստանալու համար այնպիսի ռազմավարություն եւ ծրագիր ներկայացվի, որպեսզի չմերժվի: Իսկ դրամաշնորհն ուղղվելու է Հայաստանի պատմամշակութային հուշարձանները թվայնացնելուն: Վարչապետին հետաքրքրեց` շանս կա՞ դրամաշնորհ ստանալու, զեկուցողն էլ վստահեցրեց, որ ռազմավարությունը մշակված է եւ դեռ պետք է հայտ ներկայացվի: Տիգրան Սարգսյանն էլ, լիարժեք ռազմավարություն եւ ծրագիր ունենալու եւ «Յունեսկոյից» մերժում չստանալու համար, հանձնարարեց` բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկություններն ու դիտողությունները քննարկել եւ ներառել:

Նշենք, որ նիստում առաջինը բարի լուրով զեկույցը սկսեց ֆինանսների փոխնախարար Կարինե Մինասյանը: Ըստ նրա, «Գործարարությամբ զբաղվելը 2013» ցուցիչով, Հայաստանը 18 կետով առաջ է ընկել, այսինքն` նախորդ տարվա 50-րդ տեղից բարձրացել է 32-րդ տեղը: Հայաստանի այս առաջընթացի համար տիկին Մինասյանը նիստի մասնակիցներին առաջարկեց ծափահարել, ինչն էլ բոլորը միասին` մեկ մարդու պես, արեցին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031