Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մի հատ «ok»-ը գիտեք, ինչպես է գովազդի հեղինակությունը բարձրացնում»

Հոկտեմբեր 23,2012 15:11

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի գնահատմամբ, լեզվական առումով, ընդհանուր առմամբ, հայկական գովազդները ճիշտ, ընդունելի հայերենով են: «Մյուս կողմից, օտարալեզու գովազդներ էլ կան՝ հայերեն մանրատառ մակագրությամբ:Ասում են՝ հայերեն հնչեց, իրականում չհնչեց, այլ՝ գրվեց, ու փաստորեն, անդադար լսում ենք օտար լեզվով գովազդ: Սա մերժելի է ու իրականում օրենքի խախտում: Եվ հայ հեռուստադիտողի շահի ոտնահարում», – այսօր «Արմատ» ակումբում դժգոհեց լեզվաբանը:

Նա նաեւ առանձնացրեց գովազդներ, որոնք առաջին հայացքից թվում են ճիշտ հայերենով են կառուցված. «Բայց լեզվական խայտառակ մեղանչումներ ունեն: Կան գովազդներ էլ, որ ասում ես՝ վայ այն հայերենին. ժարգոն է, փողոցային բառապաշար, նորահնար բառախաղեր, որոնք ապտակ են հայոց լեզվին»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նկատեց, որ գովազդներում հիմնականում հոգեբանական նրբությունները հաշվի չեն առնվում. «Մերոնց թվում է՝ եթե ուղղակի ասեն էս ինչ բանն առ, մարդը վազելու է՝ գնա առնի: Այդպես չէ, ցանկացած հրահանգի խիստ հակադրությունը կա»:

Պարոն Խուդոյանի խոսքերով, գրեթե ուշադրություն չի դարձվում կողմնակի գովազդներին, երբ օրինակ, ֆիլմերում ծխախոտը կամ ալկոհոլն է գովազդվում: Հոգեբանի դիտարկմամբ, անուղղակի գովազդն ամենաազդեցիկն է ու պետք է վերահսկել: Նրա համար անհասկանալի են նաեւ օտարալեզու արտաքին գովազդները. «Մտածում են, եթե օտար լեզվով գրեն, ֆիրմա են դառնում: Շատ դեպքերում էլ սովորական ժողովրդին անհասկանալի ինչ-որ բաներ: Նույն զեղչի գովազդը անգլերենով «sale» են գրում: Իհարկե, արդեն հասկացել ենք՝ ինչ է նշանակում, բայց…օտարամոլություն է, մի հատ «ok»-ը գիտեք, ինչպես է հեղինակությունը բարձրացնում»:

Լեզվաբանն էլ նշեց, որ գովազդներում ամենից շատ խախտվում է ՝ ով-որ-ի սխալ կիրառությունը. «Գովազդում լսում եմ՝ արջուկ, ով: Այ մարդ, մարդուն թողեցին, հիմա էլ արջուկին ով սարքեցին: Նման բան հայերենում չի եղել: Հասցրել են արջուկին, վաղն էլ կարող է կոնֆետին անձնավորեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031