ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել:
Ըստ Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի՝ դա պաշտպանության գործելաոճ է:
«Նա կարող է էս փուլում հրաժարվել ցուցմունք տալուց, դեռ որևէ նորություն չկա, քննչական գործողություններ չեն կատարվել: Պարոն Խաչիկյանը հիմա գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ես նրա հետ հանդիպելու եմ երկու օրից»,-ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ