Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի գործով մեղադրողը պատժաչափ է առաջարկել

Հոկտեմբեր 23,2012 15:04

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ) մեղադրական ճառով այսօր հանդես եկավ Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը:

Անցյալ տարվա օգոստոսի 2-ին գործարար Խաչիկ Գալոյանի սպանության գործով մեղադրվող 57-ամյա Բորիս Հակոբյանի համար նա միջնորդեց 12 տարվա ազատազրկում, իսկ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքը պաշտպանելով, նա մյուս ամբաստանյալի՝ Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի եղբոր) համար միջնորդեց 1 տարի 3 ամիս ազատազրկում:

Դատախազը անդրադարձավ պաշտպանական կողմի երեք փաստարկներին, այն է՝ խուզարկություն չի եղել, խուզարկության ընթացակարգին, խուզարկության լրիվությանը եւ հայտնաբերվածի փաթեթավորմանը: Նա ասաց, որ ապացույցները, մասնավորապես՝ խուզարկությամբ ձեռք բերված զենք-զինամթերքի (Վահրամ Մարգարյանի հորաքրոջ տնից) կասկածի տակ չեն կարող դնել խուզարկության օբյեկտիվությունը:

Նա նաեւ նշեց, որ ծանրացնող հանգամանքներ այդ գործով չեն հայտնաբերվել, որ սպանությունից հետո Բորիս Հակոբյանը կամավոր է ներկայացել ոստիկանության բաժին, նպաստել հանցագործության բացահայտմանը: Պաշտպանական կողմից ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կրոմվել Գրիգորյանը հակադարձեց մեղադրողին իր պաշտպանական ճառով: Նա ասաց, որ Վահրամ Մարգարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը չկա, ապացույցները չեն հիմնավորվել եւ որ մեղադրանքը հիմնված է բացառապես մեղադրողի ենթադրությունների վրա: Նա միջնորդեց, որ Վահրամ Մարգարյանին դատարանն արդարացնի, իսկ Բորիս Հակոբյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասը (սպանություն) ճիշտ չի որակված:

Թե Բորիս Հակոբյանը, թե Վահրամ Մարգարյանը չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ Վահրամ Մարգարյանը վերջին խոսքում ասաց, որ ոչինչ չի ուզում, միայն արդար լինի ամեն ինչ:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031