Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցը» թույլատրեց «Արմավիա»-ի Երեւան-Մոսկվա 512 չվերթի իրականացումը

Հոկտեմբեր 23,2012 14:58

«Զվարթնոցի» եւ «Արմավիա» ավիաընկերության բանակցությունների արդյունքում քիչ առաջ օդանավակայնի կողմից թույլատրվել է ավիաընկերության Երեւան–Մոսկվա 512 չվերթի սպասարկումը:

Նշենք, որ այսօր առավոտվանից մի խումբ ուղեւորներ անհույս սպասում էին իրենց թռիչքին, սակայն օդանավակայանը չէր սպասարկում «Արմավիա»-ին` նրա կուտակած 3 միլիոն 300 հազար դոլար պարտքի պատճառով: Օդանավակայանի պատասխանատուները պնդում էին, որ ավիաընկերությունն այս էլ որերորդ անգամ խախտում է քաղավիացիայի, «Արմենիա միջազգային օդանավակայանների» եւ «Արմավիա»-ի միջեւ կնքած համաձայնագիրը, որի համաձայն՝ սահմանված ժամանակացույցով ընկերությունն իր պարտքից պետք է վճարեր ֆիքսված գումար: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը Aravot.am-ին հայտնեց, որ արգելքը հանվել է եւ որ ուղեւորները սպասում են թռիչքի: Օդանավակայանը ընդառաջել է, քանի որ «Արմավիան» պարտքից եւս 150 հազար դոլար վճարել է, պարտք մնալով խոստացված վճարումից մոտ 800 հազար դոլար:

Նկատենք, որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում արդեն 4-5 անգամ ազգային ավիափոխադրող` «Արմավիա» ավիաընկերության չվերթները հետաձգվում, այնուհետեւ իրականացվում են` ուղեւորներին պատճառելով մի շարք անհարմարություններ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031