Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ «Չայկայի» պատմության մասին. «Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու»

Հոկտեմբեր 23,2012 14:23

Ի պատասխան մամուլում և էլեկտրոնային  լրատվամիջոցներում վերջերս շրջանառության մեջ  դրված  լուրերի՝  կապված Գյումրու քաղաքապետարանին պատկանող  ՛՛Չայկա՛՛  մակնիշի ավտոմեքենայի  իբր անհետացման հետ,   հարկադրված ենք  պարզաբանելու, որ 1959 թվականին արտադրված  ՞Չայկա՞  մակնիշի  ավտոմեքենան դեռևս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես  համայնքապատկան գույք: Մինչդեռ  մեքենայի անձնագիրը  վաճառված էր  Գյումորւ  քաղաքապետարանում այսօր վերստին  աթոռ  զբաղեցրած անձի կողմից:   Մեքենան, իսկ ավելի ճիշտ է ասել,  երկաթե այդ ջարդոնը 2 անգամ դրվել է  աճուրդի, սակայն  դրանք չեն կայացել: Այնպես, որ   Գևորգ Ղուկասյանի կողմից,  օրենքով սահմանված կարգով և ավագանու  որոշման համաձայն,  իրականացվել են  ջարդոնի ձեռքբերման նախնական մուծումներ, իսկ առք ու վաճառք չի կայացել:   Մինչև ավտոմքենայի հետագա  ճակատագրի  որոշումը, այն  պահվել է  անհատ անձի  ավտոտնակում, որը չէր  կարող  կապարակնքված լինել: Ուստի,  ՛՛թռցնել՛՛ , ՛՛գողանալ՛՛ բառերը   հետաքրքրություն հարուցելու և    ՛՛գրավչության՛՛       համար են  օգտագործվում:  Այնպես ինչպես  օրեր առաջ գրվեց, որ քաղաքապետարանից մոտ 150.000 դոլարին համարժեք  գույք է տարվել: Հետաքրքիր է , ինչու  չշարունակվեցին  այդ  լուրի քննարկում-հետաքննումը: Պարզից էլ պարզ էր, որ  դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար  պատիվ ենք  պահանջելու:

Զարմանալի է  այն աղմուկը, որը  բարձրացվել է  քաղաքի ղեկը  վերցրած անձանց կողմից՝ ընդամենը 100.000 դրամ գնահատված ջարդոնի  շուրջ: Դրա  արժեքի  0.000001%-ն էլ   չի կազմում Գյումրու   գարեջրի գործարանի մեկ  դատարկ տակառն անգամ:

Այդ գործարանը    Գյումրու ավագանու որոշմամբ և քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հաստատմամբ ընդամենը 400.000 դրամով է հատկացվել այսօրվա սեփականատիրոջը:

Միևնույն ժամանակ  հարկ ենք համարում նշել, որ     Գյումրու  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  որևէ  կապ և առնչություն չունի  Գյումրու ներքաղաքային տրանսպորտային միջոցների աշխատանքի  կամ կազմակերպվող ինչ-որ  գործադուլների  հետ:  Իսկ եթե կան դրանց պատճառները, ապա հարցերը  պետք է ուղղել նոր  պայմաններ թելադրողներին:

 

Գյումրու  նախկին  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի

 գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031