Ամենախիզախ մարդը` երիտասարդ հայը` Ջոզեֆ Սարգսյանը, ում կինը` Ժորժետ Սարգսյանը, զոհվեց անցած ուրբաթ, երեկ կանգնեց Պուրճ Համուտի եկեղեցում:
Գրում է «Ինդեփենդենթ» թերթը` անդրադառնալով անցած շաբաթ Բեյրութում տեղի ունեցած պայթյունին:
«Չեմ կարող ձեզ պատմել… Նա իմ կյանքի կեսն է: Աղջիկս է գետնից նրան վերցրել, նա գրկած տարել է նրան, որովհետև շտապօգնության մեքենա այնտեղ չկար, ու իր մեքենայով հասցրել է հիվանդանոց», – հանգուցյալի ամուսնու խոսքն է փոխանցում թերթը:
Ջոզեֆ Սարգսյանը ապահովագրական գործակալ է: Նրա ընտանիքը Պաղեստինից է տեղափոխվել Լիբանան, իսկ պապերին քշել էին Հայաստանից 1915թ. ցեղասպանության ժամանակ: Գրում է թերթը:
Կարդացեք նաև
«Լիբանանում բազում անակնկալներ են լինում: Ամեն օր նոր անակնկալ է լինում: Նա այդ օրը պատրաստվում էր նոր կոշիկ գնել: Այսօր նրա արձակուրդի առաջին օրը պիտի լիներ: Նա ուզում էր այս շաբաթ հանգստանալ: Հիմա հավերժ է հանգստանալու», – ասել է Ջոզեֆ Սարգսյանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ