Տարբեր երկրներից մի շարք երիտասարդներ համախմբվել էին միևնույն գաղափարի շուրջ` օգնել սոցիալապես անապահով երեխաներին, աջակցել նրանց` սովորեցնելով իրենց ազգային պարերը, երգերը և խաղերը:
Միջոցառումը կազմակերպել էր «Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը» Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին մասնակիցներ Սլովակիայից, Հունգարիայից, Վրաստանից և բնականաբար Հայաստանից:
Միջոցառումը ի սկզբանե պլանավորվածի պես անցկացվեց 7 օր` հոկտեմբերի 10-17-ը: Հինգերորդ օրը կազմակերպվեց այցելություն Քարակերտի համայնքային կենտրոն՝ տեղի երեխաներին երգեր, պարեր և խաղեր սովորեցնելու համար:
Քարակերտում զրուցելով կետրոնի տեղակալի` Հայկ Սարգսյանի, հետ՝ մեզ հաջողվեց ճշտել, որ կենտրոնը գործում է բացարձակապես անվճար և այստեղ տարիքային սահմանափակում չկա:Այն նախատեսված էր ինչպես տեղի, այնպես էլ հարևան 6 գյուղերի բնակիչների համար: Քարակերտի համայնքային կենտրոնում գործում են պարի, շախմատի, ըմբշամարտի և մի շարք այլ խմբակներ: Կենտրոնը հովանավորվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից:
Մանե Մարտիրոսյանը, որը 15 տարեկան էր և հաճախում էր տեղի անգլերենի խմբակ, շատ տպավորված էր հատկապես հունգարացիների սովորեցրած երգով, որը օգնեց ավելի լավ ծանոթանալ իրենց մշակույթին և սովորույթներին:
Սարգսյան Լուսինեն՝ 14 տարեկան, շատ էր հավանել վրացական պարերը և վրացիների հետ շփումը: Նա ցանկանում է, որ կենտրոնում հաճախակի կազմակերպվեն նմանատիպ միջոցառումներ, որովհետև կրկնակի հաճելի է օտարերկրացի հյուրերի հետ շփումը:
Չնայած լեզվական մի փոքր խնդիրներ էին առաջանում հաղորդակցման ընթացքում, սակայն թարգմանիչների շնորհիվ ամեն ինչ շատ դյուրին և հասկանելի էր դառնում:
Տպավորությունները շատ-շատ էին և դրական:
Քրիստինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ