Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Popok» միջազգային փառատոնը

Հոկտեմբեր 23,2012 12:38

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Popok » գովազդի միջազգային 3-րդ փառատոնը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախորդ տարիներին հեռուստա եւ վիդեոգովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր գովազդակիրներ, ռադիոգովազդ, մարքեթինգային արշավ եւ գրաֆիկական դիզայն անվանակարգերին ավելացել է «Գիրք» անվանակարգը՝ Հայաստանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել նաեւ նախորդ տարիներին նկարված գովազդները: «Ինչո՞ւ «Popok» . Փի –Օ- փի-ն գովազդային տերմին է, նշանակում է գովազդ՝ վաճառքի վայրում, ok-ը ok-ն է: Մյուս կողմից կոտրված, բացված վիճակում պոպոկը հիշեցնում է մարդու ուղեղ, որտեղ ծնվում են այն հետաքրքիր մտքերը, որ հետագայում վերածվում են գովազդի, մարկետինգի, բրենդինգի »,- բացատրեց պարոն Մարտիրոսյանը: Նա նաեւ հավելեց, որ հատուկ դասընթացներ են լինելու նաեւ դիզայներների համար:

Քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն էլ տեղեկացրեց որ փառատոնի շրջանակներում 15 պետություններից Հայաստան կժամանեն գովազդի լավագույն մասնագետներ ու տեղացի գործընկերների հետ կքննարկեն ոլորտի խնդիրները եւ

քաղաքի բրենդավորման հարցեր: Նա ասաց, որ այդ օրերին տեղացի ու արտասահմանցի մասնագետները համատեղ կլրամշակեն գովազդային հայեցակարգը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031