Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սամաններում Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Մանուկյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 TO 826 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել է ճանապարհի ձախակողմյան մասում տեղադրված բետոնե պատնեշին:
Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Վ. Մանուկյանն ու ուղևորուհի՝ Ծաղկունք գյուղի բնակիչ, 27-ամյա Ելենա Նազարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանը հատնում է, որ Վ. Մանուկյանը աշխատում է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման Արմավիրի բաժնի Էջմիածնի բաժանմունքում՝ որպես հարկադիր կատարող: