Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներն առնվազն տարակուսանք են առաջացնում»

Հոկտեմբեր 23,2012 11:52

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի հարցազրույցից:

 – Դուք սոցիոլոգիական հարցումներին հավատո՞ւմ եք։

 

– Նայած ինչ բնույթի են, եթե քաղաքական ենթատեքստ չեն պարունակում, հավատում եմ։

– Խոսքը քաղաքական հարցումների մասին է։ Վերջերս Ահարոն Ադիբեկյանի հարցումները մշտապես նույն «բովանդակությունն» ունեն։ Օրերս հերթական հարցումներից պարզվեց, որ հասարակության 90 տոկոսը համակրում է Գագիկ Ծառուկյանին, իսկ Դուք ասում եք՝ Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է։

– Առաջին անգամ չէ, որ Ահարոն Ադիբեկյանի սոցհարցումներն առնվազն տարակուսանք են առաջացնում ու վիճարկելի են։ Նախ պիտի հասկանալ՝ ինչ տրամաբանությամբ է անցկացվել։ Եթե դա արվել է ԲՀԿ-ի համակիրների շրջանում, ապա դա այն է, ինչ ասում եք։ Ոչ մեկը չի հերքում, որ բազմաթիվ խնդիրներ ունենք, և երկրի գլուխը մշտապես քննադատության թիրախում է։ Բնական է, որ գործիչը, որը չի նույնացվում պետության առջև ծառացած խնդիրների հետ, այլ բարեգործությամբ է զբաղվում, առավելություն ունի, որովհետև խնդիրներից դուրս է ներկայացվում։ Բավական է քաղաքական ռեալ դաշտ տեղափոխել այդ մարդուն, և նա կունենա այդ համակրանքի բազմապատիկ կորուստ։

Ի վերջո, պիտի հասկանալ, որ երբ քննադատությունների սլաքն ուղղվում է կառավարությանը, մոռանում են մի շատ կարևոր բան. չէ՞ որ այդ իշխանությունները, տնտեսական քաղաքականություն վարողներն են նպաստել, որ այդ բարերարն իր բարեգործական գործունեությունն իրականացնի։ Այսինքն, ստանա շահույթ և դրանով բարեգործություն իրականացնի։ Ինչքան էլ քննադատում են կառավարությանը, հստակ է. նրանք թույլ են տվել, որ գումարներ վաստակեն և դրանք բարեգործական նպատակներով օգտագործեն։ Երբ այս ամենը քաղաքական դաշտ տեղափոխվի, և իրերն իրենց անուններով նշվեն, այդ դրական ֆոնին կփոխարինի իրական ֆոնը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031