ՀԱՐՑ. Հավատո՞ւմ եք, որ փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրությունները կընթանան արդար եւ թափանցիկ։
ՊԱՏԱՍԽԱՆ. Հավատում եմ, ինչպես նաեւ հավատում եմ նրան, որ մեր երկրում անվճար առողջապահություն եւ կրթություն է, անկախ դատական համակարգ կա եւ օրենքի գերակայություն, ազնիվ, քաղաքակիրթ բիզնես եւ սոցիալական դրախտ։ Իսկ թե ինչու է Եվոոպան հավատում Հայաստանի խոսքերին, պետք է ասեմ, որ նրանք ոչ թե կույր են, այլ պարզապես թքած ունեն։
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
Կարդացեք նաև
երգիչ–երգահան
ՊԱՏԱՍԽԱՆ. Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, սակայն խիստ կասկածում եմ։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը, «Պանիկովսկին իրավունք չունի հավատալու»։
ՎԱՐԴԱՆ ՕՆԱՆՅԱՆ
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Երբեք մեր երկրում չեն կարող լինել արդար, առավել եւս թափանցիկ ընտրություններ։ Իսկ եթե Եվրոպան իսկապես հավատում է, ուրեմն կույր է, որ չի տեսնում մեր իրականությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպայի աչքերին թոզ փչելու հատուկ վարպետներ կան։
ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ
ռեժիսոր–մեկնաբան
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ