Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատը հազիվ ձեռք գցած Քոքոբելյանն ատամներով պահում է այն

Հոկտեմբեր 23,2012 11:04

Անհեթեթ ու ոչ քաղաքական կոնֆլիկտը «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ վերջապես հանգուցալուծվեց։ Դեռ նախընտրական շրջանում ընթացող երկար-բարակ բանակցություններից եւ համամասնական ցուցակի կազմման շուրջ ընթացող թեժ վեճերից պարզ էր, որ այս դաշինքն այնքան ծանր երկունքով է ծնվում, որ երկար կյանք չի ունենալու։ Բայց իրական հակասությունները սկսվեցին ընտրություններից ժամեր անց, երբ պարզ դարձավ, որ սպասված քվեները չեն ստացվել, եւ երկուստեք ակնկալիքները չեն իրականացել։

Խելամիտ մարդիկ, անշուշտ, կկարողանային կանխատեսել, որ հնարավոր է նաեւ այդ ելքը, բայց մեր քաղաքական դաշտը, ինչպես գիտեք, երբեք չի փայլել ինտելեկտի մեծ պաշարով։ Եվ ընտրություններից հետո ծավալված իրադարձությունները ոչ միայն հաստատեցին դա, այլեւ ուրիշ արատներ էլ ի հայտ բերեցին։ Օրինակ՝ բարոյականության, արժանապատվության, ինքնասիրության եւ այլ արժեքների դեֆիցիտ։ Կոնֆլիկտները հարթելու ունակության իսպառ բացակայություն։ Աներեսություն, անհանդուրժողականություն, անամոթություն։

Մի կողմից «ցլիկը» տված Նաջարյանի նման փոշմանած «Ժառանգությունը» կյանքի գնով ամիսներ շարունակ փորձում էր ետ վերցնել այդ մանդատը՝ կարծես դրանից ինչ-որ մեկի կյանքն է կախված։ Մյուս կողմից՝ մանդատը հազիվ ձեռք գցած Քոքոբելյանն ատամներով պահում է այն։ Ասում են՝ Րաֆֆին վիրավորված է վերջինիս պահվածքից եւ որոշել է պատժել նրան։ Իսկ Խաչիկը մեծ փողեր է ծախսել ընտրություններում եւ չի պատրաստվում «քցվածի» դերում հայտնվել։

Մի երկու մոտիվ էլ դուք ավելացրեք։ Բայց խոստովանեք, որ այսպես կարող են իրենց պահել շուկայում կանաչի վաճառողները, այլ ոչ թե լուրջ քաղաքական գործիչները, ովքեր երկիրն առաջ

տանելու, հասարակական խնդիրներ լուծելու առաքելություն ունեն։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031