Լրահոս
Օրվա լրահոսը

Լարվածություն խորհրդարանում

Հոկտեմբեր 23,2012 10:59

Ազգային ժողովում լարվածության տարրեր են նկատվում։ Երեկ ԱԺ հերթական քառօրյայի առաջին նիստի ժամանակ իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչների նյարդերը սկսեցին տեղի տալ։ Նախ, դա զգացվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի զեկույցից հետո։ Հակոբյանը հանդես եկավ ՀՌԱՀ 2010-2011 թվականների գործունեությանը նվիրված հարակից զեկույցով, որն ավելի շատ քննադատություն էր պարունակում, ինչն էլ, բնականաբար, խորթ էր ներկաների, հատկապես՝ հանրապետականների ականջին։ Վերջիններս իրենց պարտքը համարեցին հատ-հատ Ռուբեն Հակոբյանին հիշեցնել, որ հարակից զեկույցի ժամանակ (եւ ընդհանրապես) ընդունված չէ քննադատություն հնչեցնել։

Այնուհետեւ տեղի տվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նյարդերը, եւ նա Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվեց կոռեկտ լինել, այնպիսի տպավորություն չստեղծել, թե միայն ինքն է աշխատում, եւ թույլ տալ, որ հանրությունը գնահատի խորհրդարանի աշխատանքը։ Նիկոլ Փաշինյանի ելույթը նվիրված էր ՀՌԱՀ 2010-2011 թվականների հաշվետվությանը եւ դրա քննարկումներին։ Հանրապետականների նյարդային վիճակը, սակայն, իր ամբողջական արտահայտությունն ստացավ Գալուստ Սահակյանի խոսքում. «Միտինգի տեղն ուրիշ է, Ազգային ժողովն՝ ուրիշ։ Պետությանը չի կարելի ասել ավազակապետություն, պետությունը ժողովուրդն է։ Այլ բան է, որ իշխանություններին վերագրեք… Ի՞նչ է պատահել։ Այս մասին խոսեք։ Ժողովրդին տարիներ շարունակ դրեցիք, թունավորեցիք, ձեռնունայն ճանապարհ դրեցիք, եկել-խցկվել եք Ազգային ժողով, հիմա նախագահ եք քննադատում, ՀՀԿ եք քննադատում։ Սա ի՞նչ մեթոդ է։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ եք անում, ինչո՞ւ եք թշնամություն սերմանում։ Քաղաքական դաշտը մեկն է, ձեր դերակատարության չափով խոսեք»,- ասաց Գալուստ Գրիգորիչը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031