Հանրահայտ գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, որին հայ մարզասերը հիշում է նաեւ ՄՀՀ-ում «Ստրադիվարիուսի ջութակը» սառցաբալետի ներկայացումով, որոշել է մարզական կարիերան ավարտել 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերից հետո: Նա մտադիր է զբաղվել միայն շոույով, ինչի համար էլ վերաբնակվելու է Իտալիայում:
«Ոչ միայն Թուրինը, այլեւ ամբողջ Իտալիան իմ երկրորդ տունն են դարձել: Ես ինձ այնտեղ հրաշալի եմ զգում: Եկող շաբաթ մեկնելու եմ Պադու՝ բնակարան փնտրելու նպատակով: Այնտեղ հիանալի մարզական սառցապալատ կա, որի սեփականատիրոջ հետ արդեն զրուցել եմ: Կարծում եմ, որ չորս օլիմպիական խաղերի մասնակցելուց հետո կարելի է մարզական կարիերան ավարտել», – «InoSMI-ին ասել է օլիմպիական չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ