Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Րաֆֆին՝ առանց ժառանգության

Հոկտեմբեր 23,2012 10:32

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պառակտումը և Րաֆֆի Հովահաննիսյանի փոխարեն խորհրդարանում Թևան Պողոսյանի հայտնվելը թույլ է տալիս ասել, որ «Ժառանգություն» խմբակցությունը փաստացի այլևս գոյություն չունի: Իսկ եթե ավելի մեղմ արտահայտվենք, ապա ներկայիս «Ժառանգություն» խմբակցությունը էականորեն տարբերվում է նախորդ գումարման խորհրդարանի «Ժառանգությունից»: Աժ ընտրություններում 5 տոկոս ստացած քաղաքական ուժը այժմ խորհրդարանում ունենալու է ընդամենը երկու ներկայացուցիչ՝ Զարուհի Փստանջյան և Ռուբեն Հակոբյան: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ռուբեն Հակոբյանը մինչև այժմ դեռ քաղաքական լայն շրջանակների կողմից չի ընկալվում որպես «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ապա խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացնում է միայն Զարուհի Փոստանջյանը: Իսկ այդ կուսակցության քվոտայով պատգամավոր դարձած Թևան Պողոսյանը այնքան կապ ունի «ժառանգության» հետ, որքան Հայաստանը Մոզանբիկի հետ:

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հարաբերությունների այսպիսի ընթացքի համար մեղավորներ պետք չէ փնտրել. կողմերը ստացան այն, ինչի արժանի էին: «Ազատ դեմոկրատներին» անհրաժեշտ էր հայտնվել խորհրդարանում, նրանք հասան իրենց նպատակին: Հազիվ թե առանձին ցուցակով Խաչատուր Քոքոբելյանին հաջողվեր խորհրդարան մտնել. «Ժառանգությունը» այս պարագայում լավագույն հնարավորությունն էր: Իսկ խորհրդարանում հայտնվելուց հետո «Ժառանգությունը» հավանաբար այլևս պետք չէր Քոքոբելյանին, և նա վարպետորեն ազատվեց նրանից:

Իսկ թե ինչ խնդիր լուծեց և ինչ ստացավ «Ազատ դեմոկրատներից» Րաֆֆի Հովհաննիսյանը, բարդ է ասել: Սակայն կարելի է ենթադրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ-որ խնդիր այնուամենայնիվ լուծել է: Այլապես գործնականում հնարավոր չէ բացատրել, թե ինչու «Ժառանգության» առաջնորդը այդքան հեշտությամբ ազատվեց այն ժառանգականներից, որոնք նախորդ գումարման խորհրդարանում իրենց դրսևորել էին լավագույն կողմերով: Ավելին՝ «Ժառանգության» ստացած 5 տոկոս քվեների հիմնական մասը պատկանում է հենց այդ մարդկանց, այլ ոչ թե «Ազատ դեմոկրատներին»: Այսինքն՝ ինչ-որ շատ կարևոր գործոն Րաֆֆի Հովհաննիսյանին ստիպել է գնալ այդ քայլին: Բնականաբար, կուսակցական և անձնական շահերի վրա հիմնված միավորումները միշտ էլ նման ավարտ են ունենում: Եթե այդ միավորման մեջ գերակշռող լինեին հանրային շահն ու գաղափարները, ապա հազիվ թե նման անհեթեթ պատճառով զույգերը բաժանվեին:

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031