Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը հարգել է խորհրդային լեգենդար դարպասապահ Լեւ Յաշինի հիշատակը, որը հոկտեմբերի 22-ին կդառնար 83 տարեկան: «Այսօր կլրանար Լեւ Յաշինի՝ «Սեւ սարդի», 83 տարին: Նա համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ միակ դարպասապահն է, որը 1963 թվականին արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին: Ով իսկապես սիրում է ֆուտբոլը, Լեւը նրա համար ողջ է», – գրել է Կասիլիասը «Facebook»-ի իր էջում:
Փորձագետների կարծիքով, Կասիլիասը կարող է դառնալ «Ոսկե գնդակի» արժանացող երկրորդ դարպասապահն աշխարհում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ