Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հեղինակ կատարող. «Հիմա մարդկանց մեջ չկա ներքին լույսը, որը եղել է նախկինում»

Հոկտեմբեր 23,2012 00:15

Հոկտեմբերի 22-ին կայացավ հեղինակ կատարող Վախթանգ Հարությունյանի ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն թվով հինգերրորդն է եւ կոչվում է`«Գիշեր է, գիշեր…»: Առավոտ.am-ի հետ զրույցում հեղինակը պատմեց վերնագրի ընտրության մասին, եւ ասաց, որ թեեւ այժմ լույս ունենք, ի տարբերություն 90-ականների, սակայն հիմա մարդկանց մեջ չկա ներքին լույսը, որը եղել է նախկինում. «Այսօր այդ լույսը չկա եւ գիշեր է: Մարդկանց հոգիների, տրամադրության եւ այն հասարակության մեջ, որտեղ պետք է արժեքային համակարգը գնալով մաքրվեր, ցավալի է, բայց լրիվ հակառակ ուղղությամբ գնաց: Գիշերը հենց այդ երեւույթին է վերաբերվում: Ձայնասկավառակի մեջ կա համանուն երգը»:
«Գիշեր է, գիշեր…» -ում ներկայացված են Հարությունյանի երկու տարվա աշխատանքները: Հիմնականում իր երգերն են, որոնք պատկերացրել է մեկ ընդհանրության մեջ. «Կենտրոնացել եմ նրա վրա, ինչը ինձ հետաքրքրել է: Այս ալբոմի մեջ կա երեք հին երգ, որոնք վերաձայնագրվել են: Դրա պատճառը այն է, որ նրանք ակտուալ են: Այս անգամ ձայնագրությունները արել եմ շատ երկար ու մանրանալով ամեն մի մանրուքի մեջ` թե երաժշտական, եւ թե բանաստեղծական»:
Ձայնասկավառակում տեղ գտած երգերից ոչ մեկը հեղինակ կատարողը չի առանձնանցնում: Ասում է` գալիս է մի փուլ, եւ ինքը հասկանում է, որ այդ երգն իրեն հոգեհարազատ է: Իր խոսքով, շատ շատերն են հասցրել լսել նոր ձայնասկավառակի երգերը, որոնոցից մեկն էլ եղել է երգահան Արեգ Նազարյանը:
«Ինձ համար Վախթանգի նոր երգերը շատ ավելի ուժեղ են: Հների հետաքրքրությունը նրանում է, որ դրանք մատուցում է նոր ձեւով: Դրանք երգեր չեն` ստեղծագորխություններ են, որոնք երաժշտության միջոցով հասնում են մարդկանց»,- ասում է Նազարյանը: Կան երգեր, որոնք երգահանը շատ է սիրում. «Ամենասիրածս երգը կոչվում է «Երեւի մի օր»»:
Շնորհանդեսին հաջորդեց «Անվերջանալի պատմություն» խորագրով հեղինակային երգի երեկոն` Վախթանգ Հարությունյանի, Արմինե Հայրապետյանի և Արեգ Նազարյանի մասնակցությամբ: Նրանք կատարեցին նաեւ Վախթանգ Հարությունյանի` «Երեւի մի օր» ստեղծագործությունը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031