Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունն» ԱԺ- ում այլեւս չի ներկայանա

Հոկտեմբեր 22,2012 23:04

 «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Կարինե Հակոբյանի համոզմամբ, «Ժառանգություն» կուսակցությունն այլեւս Ազգային ժողովում ներկայացված չէ: «Իրականում դաշինք չի եղել: Ի սկզբանե: Զարմանում եմ` ո՞նց դա պարզ չի եղել Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Րաֆֆի  Հովհաննիսյանը դյուրահավատ գտնվեց, չկողմնորոշվեց ու սխալվեց: Մանդատը վայր դնելու Հովհաննիսյանի որոշումը նրա երկրորդ սխալն էր, ինչը կուսակցությանը դուրս հանեց Ազգային ժողովից:  «Ժառանգությունն»  Ազգային ժողովում այլեւս ներկայացված չէ»,- Aravot.am-ին  ասաց տիկին Հակոբյանը՝ անդրադառնալով «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությանը, թե իրենք ֆորմալ առումով մնալու են «Ժառանգություն» խմբակցությունում, բայց ներկայացնելու են «Ազատ դեմոկրատներին»:

«Երբ նպատակը  ի սկզբանե  հստակ չէ հասարակության համար,  չեմ ուզում ասել` ազնիվ չէ, ոչ մեկի համար այս ավարտը պետք է զարմանալի չլիներ: Կարող է` իրենք ավելի մեծ ծրագրեր են ունեցել, բայց  եթե վերլուծում  ենք նրանց քայլերը,  դա էլ արդեն համոզիչ չէ: Որովհետեւ մեծ ծրագրեր ունենալու դեպքում նրանք չպետք է վախենային դաշինք կազմելուց, բայց նրանք անգամ այդ 7 տոկոսից վախեցան: Ուրեմն հենց սկզբից գիտեին, որ 5 տոկոս պետք է լինի,  ու այդ մեծ ծրագրերի ու նպատակների հարցը դուրս  է գալիս: Մնում է մի փոքր խնդիր՝  Ազգային ժողով մտնել, պատգամավոր դառնալ: «Ազատ դեմոկրատները»  փոքր,  սահմանափակ խնդիր է  լուծել՝ «Ժառանգությանը» միանալով: Իրականում նրանք կարճաժամկետ ծրագիր իրականացրին, որ Ազգային ժողով մտնեն»,- շարունակեց «Ժառանգության» նախկին անդամը:  Տիկին Հակոբյանը չի մեղադրում «Ազատ դեմոկրատներին», այլ զարմանում է, թե «Ժառանգությունն» ինչու այդպես վարվեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվեց: Ավելի ճիշտ կլիներ ընդհանրապես ընտրությունների չմասնակցել,  քան մեծ նպատակներից հետո գնալ այդ 5 տոկոսի ՝  նման վիրավորական պայմանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031