Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էլիտ Շանթի» տնօրինությունը աշխատակիցների աշխատավարձից անօրինական պահումներ է՞ անում

Հոկտեմբեր 22,2012 21:20

«Էլիտ Շանթ» ընկերության տնօրինությունը իր աշխատակիցներին պարտադրում  է համանուն «Շանթ» սուպերարկետից  նվազագույնը 10.000 դրամի առեւտուր անել:  Aravot.am-ի տեղեկություններով,  100.000 դրամ աշխատավարձ ստացող աշխատակիցների աշխատավարձից  ամեն ամիս 10.000 դրամը փոխանցվում է սուպերմարկետից առեւտուր անելու համար նախատեսված քարտերին, որոնք տնօրինությունն է բաժանել բոլորին:  Իսկ 200.000 դրամ աշխատավարձ ստացողները հարկադրված են 20.000 դրամի առեւտուր անել: Հարկադիր առեւտուրից դժգոհող աշխատակիցներին, տնօրինությունն առաջարկել է աշխատանքից ազատվել:

Տնօրինության պարզաբանումը չհաջողվեց ստանալ. ընկերության աշխատակիցը մի քանի օր շարունակ վստահեցրեց, որ տնօրենը աշխատանքի վայրում չէ, ու  հենց գա` մեզ անպայման կզանգի: Սակայն այդ զանգը այդպես էլ չի հնչել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031