«ԲոքսՔՈ»-ի հետ զրույցում բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաստատել է, որ Ռուսաստանում մենամարտելու, իրեն աջակցելու կգան ավելի քան 10 հազար երկրպագուներ:
«Հայաստանը մոտ է Ռուսաստանին, Մոսկվայում էլ շատ-շատ են համերկրացիներս: Երբ Ռուսաստանի մայրաքաղաք եմ գալիս, մենք հաճախ 200 հոգանոց խնջույքներ ենք կազմակերպում: Այնպես, որ համոզված եմ, եթե դահլիճը 10 հազար հոգանոց լինի, ապա բոլորն այնտեղ ինձ կաջակցեն: Հաշվի առնելով հայերի քանակը Ռուսաստանում` դա նվազագույնն է, ինչին կարելի է սպասել», – ասել է Վիկ Դարչինյանը:
Լրագրողի հարցին, թե փաստորեն Ռուսաստանում մենամարտելը իր համար կլինի գրեթե տնային, Դարչինյանն ասել է. «Իհարկե: Ցանկացած դահլիճում ճնշող մեծամասնությունն իմ համաերկրացիները կլինեն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ