Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետը` մեղադրյալ, ՏԻՄ ընտրություններում նրա մրցակիցը` քրեական գործով տուժող

Հոկտեմբեր 22,2012 21:00

Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում  սկսվեց  Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ  նրա 3 որդիների դատավարությունը: Նրանց բոլորին  մեղադրանք է առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով (խուլիգանություն):

Մարտիրոսյանները մեղադրվում են այն բանում, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում քարերով, բահի կոթերով, անկոթ բահերով, կենցաղային կացնով եւ մետաղական խողովակների կտորներով ծեծի են ենթարկել 3 անձանց, նրանց պատճառել մարմնական վնասվածքներ, ապա քարերով  ջարդել նրանց տների պատուհանները: Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը 2006թ.  դեկտեմբերի 28-ին դատապարտվել է  նույն՝ խուլիգանության հոդվածով : Դատավարության առաջին նիստում Ազատամուտի գյուղապետն ու  նրա 3 որդիները հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Դատարանում նրանց շահերը պաշտպանում է դիլիջանցի փաստաբան Անահիտ Եսայանը: Հոկտեմբերի 22-ի  նիստում դատարանում ցուցմունքներ տվեցին քրեական գործով 3 տուժողները: Գյուղապետի  եւ նրա 3 որդիների խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 23-ին  ՀՀԿ անդամ, ՀՀԿ-ի կողմից թեկնածու  առաջադրված Ժորա Մարտիրոսյանը վերընտրվել է  Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնում: Ի դեպ, համայնքապետի ընտրություններում Ժորա Մարտիրոսյանի մրցակիցն էր  այս քրեական գործով տուժողներից մեկը` Արտեմ  Սարիբեկյանը,ով նախկինում, շուրջ 12 տարի, զբաղեցրել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

 

Ոսկան   ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031