Հոկտեմբերի 22-ին, ժամը 07.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել Ղ. Լ.-ին և Կ. Պ.-ին:
Նրանք, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի, այսօր «ժամը 06.00-ին, հասարակական կարգի կոպիտ խախտմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայում բարձր երաժշտություն միացրած՝ մեծ արագությամբ երթևեկել են Հյուսիսային պողոտա, այնուհետև Տերյան և Ամիրյան փողոցով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա:
Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով՝Ղ. Լ.-ն երգչուհի Լիլուն է՝ Լիլիթ Ղուկասյանը:
Ըստ ոստիկանության՝ իրենց արված դիտողությանը «Նիսանի» վարորդն ու ուղևորը պատասխանել են հայհոյանքներով և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: