Բրյուսելի քանդակագործներից մեկը Ժան Կլոդ Վան Դամի սիրահարներին նվեր է արել՝ քանդակելով դերասանին: Քանդակը շուտով կտեղադրվի Բրյուսելի «Westland Shopping Center»-ում` առեւտրի կենտրոնի 40-ամյակի կապակցությամբ: Քանդակագործը ստեղծագործել է՝ հիմնվելով լուսանկարների ու ֆիլմերի վրա: Ավելի ուշ դերասանը, տեղեկանալով իր քանդակի մասին, անձամբ է այցելել Բրյուսել՝ ծանոթանալու քանդակագործի հետ:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ